Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները
Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները
(վերնագիրը խմբ. 10.03.99 ՀՕ-290)
Վերահսկիչ պալատի աշխատակիցը վերահսկողության ընթացքում պարտավոր է`
ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը.
բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.
գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը.
դ) հնարավորինս չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքը.
ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.
զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:
Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
(22-րդ հոդվածը խմբ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)