Հոդված 16. Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքները
Հոդված 16. Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքները
Վերահսկիչ պալատը բյուջետային տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք է ներկայացնում Ազգային ժողովի պատգամավորներին` նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման ընթացքի, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման մասին:
Կիսամյակային տեղեկանքները կազմվում են կառավարության եռամսյակային տեղեկատվության հիման վրա: Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման և դրանց ընթացքի հսկողության վերաբերյալ:
Կիսամյակային տեղեկանքները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:
(16-րդ հոդվածը լրաց. 10.03.99 ՀՕ-290)