Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-04-11-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները

(վերնագիրը խմբ. 10.03.99 ՀՕ-290)

Վերահսկիչ պալատի աշխատակիցը վերահսկողության ընթացքում պարտավոր է`

ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը.

բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.

գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը.

դ) հնարավորինս չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքը.

ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.

զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:

(22-րդ հոդվածը խմբ. 10.03.99 ՀՕ-290)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։