Գլուխ IV · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի իրավունքները
Հոդված 21. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի իրավունքները
(վերնագիրը խմբ. 10.03.99 ՀՕ-290)
Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակիցն իրավունք ունի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, պարզաբանումներ և այլ տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին: Անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով վերահսկողությանը կարող են ներգրավվել վերահսկվող մարմնի մասնագետները:
(21-րդ հոդվածը խմբ. 10.03.99 ՀՕ-290)