Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. Վերահսկիչ պալատը
Հոդված 1. Վերահսկիչ պալատը
Վերահսկիչ պալատը ֆինանսատնտեսական աուդիտ (ուսումնասիրություններ և վերլուծություններ) իրականացնող կազմակերպություն է, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից և հաշվետու է միայն նրան:
Վերահսկիչ պալատն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք և ձևաթուղթ: