Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-04-11-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 2. Վերահսկիչ պալատի խնդիրները

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 2. Վերահսկիչ պալատի խնդիրները

Վերահսկիչ պալատի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել աուդիտի արդյունքները, դրանց մասին տեղեկացնել կառավարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել եզրակացություններ`

պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք ներկայացնել նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի մասին.

դ) Ազգային ժողովի հանձնաժողովներին և պատգամավորներին ցույց տալ մեթոդական և մասնագիտական օգնություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։