Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-06-28-ից մինչև 1999-04-11։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Վերահսկիչ պալատի աշխատակիցների պարտականությունները

գործել է մինչև 1999-04-11Բացել ARLIS-ում

Հոդված 23. Վերահսկիչ պալատի աշխատակիցների պարտականությունները

Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը:

Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի կողմից կատարվող ուսումնասիրությունների օբյեկտիվության, դրանց արդյունքների խեղաթյուրման, ինչպես նաև պետական, բանկային և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար:

Մինչև Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրության վերաբերյալ որոշում ընդունելը, Վերահսկիչ պալատի աշխատակիցներին և պաշտոնատար այլ անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը:

Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։