Գլուխ I · ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. Աուդիտի ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 7. Աուդիտի ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են Վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին կեղծ տեղեկություններ հաղորդելու, նրա պաշտոնատար անձանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: