Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Արձանագրության երեք տարվա գործողությունից հետո ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելով, խնդրանք ներկայացնել սույն Արձանագրության վերանայման համար խորհրդաժողով հրավիրելու մասին: Գլխավոր քարտուղարը այդ խնդրանքի մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և հրավիրում է վերանայման խորհրդաժողով, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցումից հետո՝ չորս ամսվա ժամկետում, Պայմանավորվող կողմերից առնվազն 1/4-ը նրան ծանուցում է այդպիսի խնդրանքին իր համաձայնության մասին:

2. Եթե, նախորդ կետի համաձայն, հրավիրվում է խորհրդաժողով, Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և նրանց խնդրում է եռամսյա ժամկետում ներկայացնել այն առաջարկությունները, որոնք նրանք ցանկանում են քննարկել: Խորհրդաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է խորհրդաժողովի նախնական օրակարգը այդ առաջարկությունների տեքստի հետ միասին:

3. Գլխավոր քարտուղարը սույն հոդվածի համաձայն գումարված ցանկացած խորհրդաժողովի հրավիրում է այն բոլոր երկրներին, որոնք նշված են 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, և 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Պայմանավորվող կողմ դարձած երկրներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։