Հոդված 5
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը` այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց տասներկու ամիս անց:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը դադարում է Կոնվենցիայի Կողմ լինելուց, նույն օրը դադարում է հանդիսանալ սույն Արձանագրության Կողմ: