Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

1) 3-րդ կետը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«3. Սակայն փոխհատուցման չափը չի կարող գերազանցել համաքաշի բացակայող մեկ կիլոգրամի համար 8,33 հաշվարկային միավորը»:

2) Այդ հոդվածի վերջում ավելանում են հետևյալ 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը.

«7. Սույն Կոնվենցիայում նշված հաշվարկային միավոր է հանդիսանում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված փոխառության հատուկ իրավունքը: Սույն հոդվածի 3-րդ կետում նշված գումարը փոխանակվում է այն պետության ազգային արժույթով, որի դատարանը քննում է տվյալ գործը, որոշման ընդունման օրը այդ արժույթի արժեքի հիման վրա, կամ` Կողմերի համաձայնությամբ ընդունված օրը: Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ հանդիսացող պետության ազգային արժույթի արժեքը` արտահայտված փոխառության հատուկ իրավունքում, հաշվարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իր գործարքների համար տվյալ պահին օգտագործվող գնահատման մեթոդի միջոցով: Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չհանդիսացող պետության ազգային արժույթի արժեքը, որը արտահայտված է Փոխառության հատուկ իրավունքով, հաշվարկվում է այդ պետության կողմից ընդունված մեթոդով:

8. Այնուամենայնիվ, Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ չհանդիսացող պետությունը, որի ազգային օրենսդրությունը հնարավորություն չի տալիս կիրառելու սույն հոդվածի 7-րդ կետի դրույթները, կարող է սույն Արձանագրությունը վավերացնելու կամ նրան միանալու ժամանակ կամ հետագայում` ցանկացած ժամանակ, հայտարարել, որ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն նախատեսված իր տարածքում կիրառվելիք պատասխանատվության սահմանը կազմում է 25 հաշվարկային միավոր: Սույն կետում նշված հաշվարկային միավորը համապատասխանում է 0,900 հարգի 10/31 գ ոսկուն: Սույն կետում նշված գումարի փոխանակումն ազգային արժույթի կատարվում է շահագրգիռ պետության ազգային օրենսդրության համաձայն:

9. Սույն հոդվածի 7-րդ կետի վերջին նախադասության մեջ նշված հաշվարկը և 8-րդ կետում նշվածը կատարվում են այնպես, որ նույն իրական արժեքը, որն արտահայտված է հաշվարկային միավորներով սույն հոդվածի 3-րդ կետում, հնարավորության սահմաններում արտահայտվի պետության ազգային արժույթով: ԿԲՓՊ Արձանագրության 3-րդ կետում նշված փաստաթուղթը պահպանման հանձնելու մասին և նրա կողմից կիրառվող հաշվարկի մեթոդի ցանկացած փոփոխության ժամանակ, որը նախատեսված է 7-րդ կետում, կամ սույն հոդվածի 8-րդ կետում նախատեսված վերահաշվարկի արդյունքում ստացված գումարի փոխանակման դեպքում պետությունը այդ մասին ծանուցում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին»:

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։