Հոդված 9
Հոդված 9
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Արձանագրության ստորագրման, վավերացման կամ նրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ իր համար պարտադիր չի համարում Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն սույն Արձանագրության 8-րդ հոդվածի դրույթներով այն բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք ներկայացրել են այդպիսի հայտարարություն:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը վերապահում է ներկայացնում 1-ին կետի համաձայն, կարող է ցանկացած պահի այն հետ վերցնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:
3. Սույն Արձանագրության համար որևէ այլ վերապահում չի թույլատրվում: