Հոդված 11
Հոդված 11
Բացի 10-րդ հոդվածում նշված ծանուցումներից՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված երկրներին և սույն Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Պայմանավորվող կողմ դարձած երկրներին.
ա) 3-րդ հոդվածի համաձայն վավերացումների և նրան միանալու մասին,
բ) 4-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,
գ) 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստացված հաղորդագրությունների մասին,
դ) 5-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին,
ե) 6-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության դադարեցման մասին,
զ) 7-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների մասին,
է) 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին: