Հոդված 12
Հոդված 12
1979 թ. օգոստոսի 31-ից հետո սույն Արձանագրության բնօրինակն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված օրինակներն ուղարկում է 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված երկրներից յուրաքանչյուրին:
Կատարված է Ժնևում, հազար ինը հարյուր յոթանասունութ թվականի հուլիսի հինգին, մեկական օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006 թ. սեպտեմբերի 9-ից: