Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած կամ նրան միացած երկրների, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և, հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն, հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների ստորագրման համար:

2. Արձանագրությունը բաց է լինելու ստորագրման համար սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող երկրների համար:

3. Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մանդատի 11-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովի որոշ միջոցառումներին մասնակցելու իրավունք ունեցող երկրները, որոնք միացել են Կոնվենցիային, կարող են դառնալ սույն Արձանագրության Պայմանավորվող կողմեր` միանալով փաստաթղթին նրա ուժի մեջ մտնելուց հետո:

4. Արձանագրությունը ստորագրման համար բաց է լինելու Ժնևում 1978 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1979 թվականի օգոստոսի 31-ը: Այնուհետև այն բաց է լինելու միանալու համար:

5. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման այն բանից հետո, երբ շահագրգիռ պետությունը վավերացրել կամ միացել է Կոնվենցիային:

6. Վավերացումը կամ միանալը կատարվում է վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

7. Ցանկացած վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Արձանագրության` բոլոր Պայմանավորվող կողմերին վերաբերող փոփոխության ուժի մեջ մտնելուց կամ բոլոր Պայմանավորվող կողմերի համար փոփոխության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների ավարտից հետո, վերաբերում է նաև փոփոխված Արձանագրությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։