Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Յուրաքանչյուր երկիր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Արձանագրությունը տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, և այն երկրների վրա, որոնց վերաբերյալ ինքը արել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը: Սույն Արձանագրությունը տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա վերոնշյալ ծանուցումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ստանալուց իննսուն օր հետո կամ, եթե մինչ այդ օրը Արձանագրությունը չի մտել ուժի մեջ, նրա ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Յուրաքանչյուր երկիր, որը, նախորդ կետի համաձայն, հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ սույն Արձանագրությունը կիրառվում է այն տարածքներում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կարող է, 5-րդ հոդվածի դրույթների համաձայն, չեղյալ հայտարարել Արձանագրությունը այդ տարածքների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։