Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանության լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանության լիազորությունները

1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`

ա) մասնակցում է պետական քաղաքականության իրականացմանը.

բ) մասնակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համալիր և տարեկան ծրագրերի մշակմանը և իրականացմանը.

գ) մշակում և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծեր.

դ) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.

զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.

է) սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ և տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց հիման վրա` նաև միջազգային վարորդական վկայականներ.

ը) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում կանգնեցնում և արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների կազմը և աճուրդային մեկնարկային գները, կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդները.

ժ) հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ.

ժա) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն` որպես կանոն, շրջիկ պարեկության եղանակով.

ժբ) կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի պայմանագրին համապատասխան.

ժգ) կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.

ժդ) սահմանված կարգով տալիս է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելու թույլտվություն.

ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.

ժզ) հրապարակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.

ժէ) համագործակցում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

ժը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:».

«Հոդված 13. Տրանսպորտային միջոցների հաշվառման պայմանները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:

2. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`

ա) ձեռք է բերվել (ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

բ) չի շահագործվելու:

3. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսային ձևակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում, կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում:

«Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:

«Ժամանակավոր» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում են հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: «Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմից տրվում են «տարանցիկ» համարանիշներ:

«Տարանցիկ» համարանիշները մաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհային ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում լրացված`

ա) օտարողի (ներկայացուցչի) և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.

բ) միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի վավերացրած օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.

գ) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անունով:

5. Իրավասու մարմնի տված թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:

6. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

7. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելու առաջնահերթության իրավունքից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։