Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 27-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «ա» կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «(մոտոցիկլետներ և դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ)» բառերով.
բ) 3-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «A» կարգի և մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.».
գ) 3-րդ մասի «գ» և «դ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.».
դ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաև «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.
«7. «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
9. «Տրամվայ» և «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» և «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»: