Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 17-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ:».
բ) 4-րդ մասի «գրավոր» բառը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «դ» և «ե» կետերով բառերը փոխարինել «դ», «ե», «զ» և «է» կետերով բառերով.
գ) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:»: