Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

Օրենքի 29-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:».

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։