Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 24-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։».
բ) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.».
գ) 5-րդ մասի «ա» կետի 2-րդ ենթակետում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.
դ) 5-րդ մասի «ա» կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
ե) 5-րդ մասի «ա» կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).».
զ) 5-րդ մասի «բ» կետը «երեխաներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի)» բառերով.
է) 8-րդ մասի երկրորդ պարբերության «հնգական» բառը փոխարինել «5-ական» բառով.
ը) 11-րդ մասի «դ» կետի «ճանապարհով» բառը փոխարինել «արահետից դուրս» բառերով.
թ) 12-րդ մասի «բ» կետից հանել «մերձակա» բառը: