Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենքի 28-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» բառերը փոխարինել «անձինք» բառով.

բ) 2-րդ և 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

գ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:».

դ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:».

ե) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:

Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չի կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է համարվում լիցենզիայից զրկելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։