Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված վարորդական վկայականների` «Առանց վարձու աշխատանքի իրավունքի (Без права работы по найму)» գրառումները համարել ուժը կորցրած:

Տրանսպորտային միջոցը առաջին անգամ փոխելիս (օտարելիս) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի և տվյալ հաշվառման համարանիշի հատկացման աճուրդի մեկնարկային գնի չափով արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվող վճարի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Լողամիջոցներով երթևեկելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։