Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 17

գործել է մինչև 1997-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 17.

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության հատուկ

անձնագիր տալու համար բազային տուրքի 10 տոկոսի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար բազային տուրքի չափով

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով

ե) ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից տեղեկանք տալու համար բազային տուրքի 50 տոկոսի չափով (նշված տուրքը չի գանձվում արդարադատության, իրավապահ, ֆինանսական և հարկային մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքների համար)

զ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունում բնակվելու փաստաթուղթ տալու և հաշվառելու համար բազային տուրքի տասնհինգապատիկի չափով

է) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու փաստաթղթեր տալու համար բազային տուրքի չափով

ը) այլ պետություններում հինգ տարի ժամկետով վավերական լինելու մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում նշում կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։