Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 21
Հոդված 21.
Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն տալու համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
Ավտոմեքենայի տեսակը Պետական տուրքի դրույքաչափը
(մեկ ավտոմեքենայի համար)
մարդատար ավտոմեքենաներ բազային տուրքի քառապատիկի չափով
մինչև տասներկու տեղանոց ավտոբուսներ բազային տուրքի վեցապատիկի չափով
տասներկու և ավելի տեղանոց ավտոբուսներ բազային տուրքի տասնապատիկի չափով
բեռնատար ավտոմեքենաներ
մինչև ութ տոննա բեռնատարողությամբ բազային տուրքի վեցապատիկի չափով
ութից մինչև քսան տոննա բեռնատարողությամբ բազային տուրքի տասնապատիկի չափով
քսան տոննա և ավելի բեռնատարողությամբ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով: