Հոդված 48
Հոդված 48.
«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) օրենքի վերնագրից, 1, 3 հոդվածներից, 4 հոդվածի երկրորդ մասից, 6 հոդվածի առաջին, երրորդ մասերից, 7 հոդվածից, 10 հոդվածի առաջին մասից, 2-րդ գլխի վերնագրից, 12 հոդվածից, 13 հոդվածից, 3-րդ գլխի վերնագրից, 14 հոդվածից, 15 հոդվածից, 16 հոդվածի երրորդ մասից, 17 հոդվածից, 27 հոդվածի երրորդ մասից, 30, 31, 31.2 հոդվածներից, 5-րդ գլխի վերնագրից, 33 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքեր», «ու տուրքեր» բառերը.
բ) հանել 2 հոդվածի երկրորդ մասը.
գ) 6 հոդվածի չորրորդ մասից հանել «կամ տուրքերը», իսկ 23 հոդվածից` «կամ տուրքի (բացառությամբ մաքսատուրքերի)» բառերը.
դ) 10 հոդվածի առաջին մասից հանել «և տուրքային դրոշմանիշներով» բառերը.
ե) 12 հոդվածից հանել «պետական տուրքեր` իրավաբանական և այլ ծառայությունների համար» բառերը և «ժառանգության և նվիրատվության հարկ` ժառանգության և նվիրատվության արժեքից» բառերը: