Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 16. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

գործել է մինչև 1997-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 16. Գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների (արդյունաբերական սեփականության օբյեկտների) իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`

Գործողության անվանումը

Դրույքաչափերը գործակիցներով` բազային տուրքի նկատմամբ

1. Գյուտերի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար՝ լրացուցիչ 16

4

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում 24

դ) գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 12

ե) գյուտի ժամանակավոր արտոնագիր տալու համար 12

զ) գյուտի նկարագրության հրապարակման համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2

է) ժամանակավոր արտոնագիր տալու դեմ կամ գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40

ը) գյուտի հայտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի ըստ էության փորձաքննության համար` լրացուցիչ 144

72

թ) գյուտի հայտի ըստ էության փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 16

ժ) գյուտի արտոնագիր տալու համար 12

ժա) գյուտի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 50

ժբ) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար 12

ժգ) գյուտի հայտը օգտակար սարքի հայտի փոխակերպման դիմում ներկայացնելու համար 8

ժդ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)

երկրորդ, երրորդ տարվա

չորրորդ, հինգերորդ տարվա

վեցերորդ, յոթերորդ տարվա

ութերորդ, իններորդ տարվա

տասներորդ, տասնմեկերորդ տարվա

տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա

տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա

տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա

տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա

16

20

24

30

38

46

54

64

80

ժե) արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի գրանցման համար 48

ժզ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 8

ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 1

ժը) գյուտերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 6

2. Օգտակար սարքերի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) օգտակար սարքի արտոնագրի հայտ ներկայացնելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար սարքերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար սարքի համար լրացուցիչ 16

4

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում 24

դ) օգտակար սարքի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 12

ե) օգտակար սարքի արտոնագիր տալու համար 12

զ) օգտակար սարքի նկարագրության հրապարակման համար` 5 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2

է) օգտակար սարքի արտոնագիր տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40

ը) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար 12

թ) օգտակար սարքի հայտը գյուտի հայտի փոխակերպման դիմում ներկայացնելու համար 8

ժ) օգտակար սարքի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)

երկրորդ, երրորդ տարվա

չորրորդ, հինգերորդ տարվա

վեցերորդ, յոթերորդ տարվա

ութերորդ, իններորդ տարվա

տասներորդ տարվա

16

20

24

30

40

ժա) արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի գրանցման համար 48

ժբ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 8

ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 1

ժդ) օգտակար սարքերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 6

3. Արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ ներկայացնելու համար

եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ` լրացուցիչ

եթե հայտը պարունակում է 10-ից ավելի տարբերակներ` լրացուցիչ ևս 16

16

16

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 8

գ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում 24

դ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 12

ե) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար 12

զ) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40

է) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման դիմում ներկայացնելու համար 12

ը) արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)

երկրորդ, երրորդ տարվա

չորրորդ, հինգերորդ տարվա

վեցերորդ, յոթերորդ տարվա

ութերորդ, իններորդ տարվա

տասներորդ, տասնմեկերորդ տարվա

տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա

տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա 16

20

24

30

38

46

56

թ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի գրանցման համար 48

ժ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզիոն պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 8

ժա) արտոնագրի կրկնակը տալու համար 1

ժբ) արդյունաբերական նմուշների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 6

4. Ապրանքային և սպասարկման նշանների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար 24

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը ստացվել է Փարիզյան կոնվենցիայով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` լրացուցիչ 20

գ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար

ապրանքների և ծառայությունների

միջազգային դասակարգմանը համապատասխան

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար`

լրացուցիչ 32

12

դ) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 24

ե) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 40

զ) հայտատուի բաց թողած ժամկետների վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար 24

է) նշանի գրանցման և վկայական տալու համար 40

ը) նշանի գրանցման դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար 72

թ) նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար 96

ժ) նշանների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում (այդ թվում` նշանի ԽՍՀՄ վկայականի վերագրանցման դեպքում) փոփոխություն կատարելու համար 14

ժա) նշանի զիջման մասին պայմանագրի կամ լիցենզային պայմանագրի գրանցման համար 72

ժբ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 20

ժգ) նշանների նախկին ԽՍՀՄ վկայականները Հայաստանի Հանրապետությունում վերագրանցելու համար

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 72

4

ժդ) նշանի վկայականի կրկնակը տալու համար 1

ժե) նշանի միջազգային գրանցման հայտ ներկայացնելու համար 40

ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում յուրաքանչյուր դասով որոնում անցկացնելու համար 16

5. Այլ գործողությունների գծով`

ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար (այդ թվում` բլանկների) 0,5

բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2

գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10

դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32

ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման համար 20

զ) Եվրասիական հայտի առաքման համար 20

է) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման համար 8

ը) արտոնագրային հավատարմատարի գրանցման համար 4

Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն, որևէ միջազգային մարմնի կողմից կազմված միջազգային որոնման հաշվետվություն կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում, սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 70 տոկոսով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։