Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 41
Հոդված 41.
Պետական տուրքը վերադարձվում է ֆինանսական մարմինների կողմից այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը:
Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմնին պետական տուրքի կամ նրա մի մասի վերադարձման իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:
Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմնին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:
Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի, պետական արբիտրաժի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքի մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: