Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 43
Հոդված 43.
Պետական տուրքերը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ դատարան:
Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում: