Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 3 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-08-19-ից մինչև 2007-06-17։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

գործել է մինչև 2007-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:

2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների` սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը օրենքի խախտման համար:

3. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը բաղկացած է`

ա) սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) պետական կառավարման մարմինների ընդունած ակտերից` Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։