Գլուխ 3 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակ ստանալու կարգը
Հոդված 23. Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակ ստանալու կարգը
Կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակները ու դրանք հաստատող փաստաթղթերը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
Ներքին գործերի նախարարությունը մեկամսյա ժամկետում իր որոշման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:
Դիմումը մերժելու դեպքում դիմողը կարող է այդ որոշումը գանգատարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Գանգատը քննարկվում է մեկամսյա ժամկետում և տրվում գրավոր պատասխան:
Կացության ժամանակավոր կամ սովորական կարգավիճակ ստանալու համար օտարերկրյա քաղաքացին կարող է կրկին դիմել նախկին դիմումը մերժումից մեկ տարի հետո: