Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքի 15-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 4-րդ կետը «կարող է» բառերից հետո լրացնել «անձամբ» բառով.

բ) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝

- ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.».

գ) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը,» բառերը.

դ) 2-րդ մասի 7-րդ կետից հանել «հնարավոր» բառը.

ե) 2-րդ մասի 8-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով» բառերով.

զ) 2-րդ մասի 9-րդ կետում «քանակական կազմն ու» բառերը փոխարինել «հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների» բառերով.

է) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «և այդ դեպքում գույքի օգտագործման» բառերը.

ը) 2-րդ մասի 11-րդ կետից հանել «սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև» բառերը.

թ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:».

ժ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։