Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:».
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:».
գ) 5-րդ մասի «Հիմնադրամի» բառը փոխարինել «Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս՝
«8. Եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:»: