Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը
1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն՝
1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.
2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):
Որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:
2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:
3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:
4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:»: