Հոդված 25
Հոդված 25.
Օրենքի 28-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:».
բ) 2-րդ մասի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով.
գ) 2-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասեր՝
«3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:
4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:»: