Հոդված 19
Հոդված 19.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով՝
«Հոդված 22.1. Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝
1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝
1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:»: