Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածում՝
ա) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
բ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:».
գ) 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: