Հոդված 11. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականության իրավունքի և գործունեության § 27.65.08.40.00; 27.65.10.35.00 սահմանափակումները
Հոդված 11. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականության իրավունքի և գործունեության § 27.65.08.40.00; 27.65.10.35.00 սահմանափակումները
Հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո առաջին երեք տարիների ընթացքում արգելվում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի օտարումը:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին որպես սեփականություն հատկացված բազմամյա տնկարկներով զբաղեցված հողամասերի վրա, բացառությամբ տնամերձ հողամասերի, առաջին հինգ տարիների ընթացքում արգելվում է խաղողի, պտղատու այգիների, ինչպես նաև բազմամյա խոտհարքների վերակառուցումը այլ գյուղատնտեսական արտադրություն կազմակերպելու համար, եթե դա պայմանավորված չէ արտադրական անհրաժեշտությամբ, որը հաստատվում է պատգամավորների շրջանային խորհրդի կողմից` համապատասխան տեղական խորհրդի ներկայացմամբ:
Արգելվում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար հատկացված գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը ոչ գյուղատնտեսական նպատակներով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման իրավունքը առաջ է գալիս դրանց մասնակի հատուցման չափը ամբողջությամբ վճարելուց հետո, բայց ոչ ավելի վաղ, քան սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների բնակելի տների շինարարությունը իրականացվում է տնամերձ հողամասերի վրա, գյուղի կառուցապատման հատակագծի սահմաններում, համապատասխան նորմատիվներով:
Նորակազմ ընտանիքներին տնամերձ հողամաս հատկացվում է համապատասխան բնակավայրերին անմիջականորեն հարող պահեստի հողերից:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի վրա գյուղացիական բնույթի արտադրական շինություններ կարող են կառուցվել միայն պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհրդի թույլատվությամբ:
Այն բնակավայրերի ցանկը, որտեղ գյուղատնտեսական բնույթի արտադրական շինությունների կառուցումը թույլատրվում է միայն տնամերձ հողամասերի վրա, սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
(խմբ. 07.01.94 օրենք)
(11-րդ հոդվածը փոփ. 21.10.97 ՀՕ-151)