Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 3. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը ստեղծվում է ինչպես գյուղացիական տնտեսությունների կամավոր միավորման ճանապարհով` ցանկացած կազմակերպական ձևով, այնպես էլ առկա կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիման վրա, եթե այդ տնտեսությունների անդամները, աշխատողները կամ համապատասխան բնակավայրերի բնակիչները կամ նրանց մի մասը իրենց ընտանիքների (ծխերի) չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում դառնալ կոլեկտիվ սեփականության իրավունքի սուբյեկտներ:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության մեջ կարող են անդամագրվել նաև քաղաքացիներ և սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ` գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրության մեջ նախատեսվում են մեջ անդամագրվելու և դրանից դուրս գալու կարգը, տնտեսության ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի օբյեկտները, տնտեսության անդամների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության ղեկավար մարմինների ընտրության կարգը և իրավասությունը, կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը, տնտեսության գործունեության դադարման կարգը:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունից դուրս եկող գյուղացիական տնտեսությունը կամ այլ անդամին (նրա իրավահաջորդին) հատկացվում են հասանելիք հողաբաժինը, արտադրության մյուս միջոցներն ու ավանդները` տնտեսության կանոնադրությամբ որոշված կարգով:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության կանոնադրությունն ընդունվում է տնտեսության անդամների ընդհանուր ժողովի կողմից և ներկայացվում գրանցման պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտե:

Կանոնադրության գրանցման պահից գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

բաժին II.

գյուղացիական տնտեսություն վարելու համար հողը որպես սեփականություն տրամադրելը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։