Հոդված 17. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը
Հոդված 17. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամները և դրանցում աշխատանքային պայմանագրով աշխատողները ենթակա են սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները իրենց անդամների և տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատողների համար սահմանված կարգով մուծումներ են կատարում սոցիալական ապահովագրության պետական ֆոնդ:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական պատասխանատվություն են կրում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում իրենց անդամներին և տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատողներին պատճառված հաշմության կամ նրանց առողջությանը հասցված այլ վնասի համար:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների սոցիալական և մշակութային սպասարկումը ապահովվում է այդ տնտեսությունների սեփական միջոցների և սպառման հանրային ֆոնդերի միջոցների հաշվին:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների և դրանցում աշխատանքային պայմանագրով աշխատողների աշխատած ժամանակը մտցվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կենսաթոշակ ստացող անդամների կենսաթոշակը պահպանվում է լրիվ չափով: