Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 3 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-02-28-ից մինչև 2007-01-04։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Գյուղատնտեսական գործունեության կազմակերպման ձևերը

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 1. Գյուղատնտեսական գործունեության կազմակերպման ձևերը

Գյուղատնտեսական գործունեությունը գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունն ապահովող տնտեսավարման ձև է:

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեության կազմակերպման ձևերը հիմնվում են քաղաքացիների, կոլեկտիվ և պետական սեփականության վրա և հանդես են գալիս գյուղացիական տնտեսությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների և կոլտնտեսությունների ձևերով:

Առկա խորհտնտեսությունները լուծարվում են և կարող են ձեռք բերել պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների կարգավիճակ, եթե այդ խորհտնտեսությունների աշխատողները կամ նրանց մի մասը իրենց ընտանքների չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում հասանելիք հողաբաժինների և արտադրության մյուս միջոցների պետական սեփականության հիման վրա շարունակելու տնտեսության գործունեությունը և հրաժարվում են հողի սեփականության իրավունքի իրացումից: Գյուղատնտեսական այլ ձեռնարկությունները պետական գյուղատնտեսական ձեռնարկության կարգավիճակ են ձեռք բերում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ:

Պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները գործում են պետական սեփականության հողերի վրա: Այդ ձեռնարկությունների վրա տարածվում են պետական ձեռնարկությունների ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական ակտերը:

Առկա կոլտնտեսությունները լրիվ կամ մասնակի կարող են պահպանվել այն դեպքում, երբ այդ տնտեսությունների անդամները ընդհանուր ժողովի ձայների երկու երրորդի մեծամասնության որոշմամբ, կամ նրանց մի մասը ծխերի չափահաս անդամների մեծամասնության գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում շարունակելու կոլտնտեսության գործունեությունը և հրաժարվում են հողի սեփականության իրավունքի իրացումից: Հիշյալ տնտեսությունների հողօգտագործումը, դրանցում միավորված ծխերին հասանելիք հողաբաժինների սահմաններում, իրականացվում է վարձակալական հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։