Հոդված 10. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության պայմանները
Հոդված 10. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության պայմանները
Արգելվում է պետական և այլ մարմինների, ինչպես նաև պաշտոնատար անձանց միջամտությունը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների տնտեսական գործունեությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ դրա հետևանքով խախտվում են այլ իրավաբանական անձանց, տնտեսական կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված հիմքերով: