Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների եկամտահարկը §18.10.45.10.00

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 14. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների եկամտահարկը §18.10.45.10.00

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից առաջին երկու տարիների ընթացքում եկամտահարկ չի գանձվում:

Երրորդ տարվանից սկսած գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների եկամտահարկի չափը որոշվում է նորմատիվային կարգով, այն կիրառելով տնտեսության փաստացի զուտ եկամտի նկատմամբ այն հաշվով, որպեսզի վերջինս պակաս չլինի տվյալ տնտեսության հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված զուտ եկամտից:

Լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվում և Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հաստատվում են եկամտահարկի գանձման արտոնություններ:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները մասնակի հատուցման չափի կամ եկամտահարկի մի մասը կարող են մուծել բնամթերքով` նախապես հաստատագրված գներով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացիներից գանձվող եկամտահարկի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։