Հոդված 18. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության դադարումը
Հոդված 18. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության դադարումը
Գյուղացիական տնտեսության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված հիմքերով տվյալ տնտեսության հողի սեփականության իրավունքը դադարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ չի մնում տնտեսության գործունեությունը շարունակելու ցանկություն ունեցող անդամ:
Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության գործունեությունը դադարում է նրա կանոնադրությամբ որոշված կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման, ինչպես նաև այդ տնտեսությունների գործունեությունը դադարելուց հետո մնացած գույքի բաժանման վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան
22 հունվարի 1991 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն.-0242-1