Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Հողը որպես սեփականություն տրամադրելը

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հողը որպես սեփականություն տրամադրելը

Գյուղատնտեսական հողերը քաղաքացիներին որպես սեփականություն տրամադրվում են մասնակի հատուցմամբ, որի գումարը կարող է վճարվել նաև միանվագ կարգով: Մասնակի հատուցման գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից 1986-1989 թթ. համար հաստատված հողերի կադաստրային գնահատման արդյունքների հիման վրա: Հետագայում տրամադրվող հողաբաժինների մասնակի հատուցման չափը ճշգրտվում է հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի գների փոփոխման ինդեքսը:

Տնամերձ (օժանդակ) հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք արդեն մեկ անգամ իրացրել են հողի սեփականության իրենց իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը սահմանում է արտոնություններ լեռնային, ծայրամասային և լքված գյուղական բնակավայրերում հողամասերը որպես սեփականություն տրամադրելիս` նախատեսելով դրանց օտարման կարգը: Հիշյալ բնակավայրերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ: Արտոնություններ են սահմանվում նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը որպես սեփականություն երկրագործության նպատակով տրամադրելիս:

Հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: Մյուս հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովի որոշումը վերջնական է և կարող է փոփոխվել կամ վերացվել միայն դատական կարգով:

Հողամասերի հատկացումը հողի սեփականության իրավունք ունեցողներին կատարվում է վիճակահանությամբ կամ այլ ձևով և հաստատվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի կողմից: Հողամասերի հատկացման ձևի ընտրությունը և հողահատկացումը կատարում է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը, որը կազմվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի և տեղական բնակչության ներկայացուցիչներից, ինչպես նաև համապատասխան մասնագետներից, եթե Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից այլ բան չի նախատեսվում: Հողհատկացման ձև ընտրությունը կատարվում է հանձնաժողովի անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ և ենթակա է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի նստաշրջանի հաստատմանը:

(4-րդ հոդվածը փոփ. 03.02.98 ՀՕ-195)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։