Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-09-ից մինչև 2002-12-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2002-12-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 19. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

գործել է մինչև 2002-12-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը

Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին: Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

(3-րդ մասն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-269)

Հեղինակի` գործատուի հետ կնքած պայմանագիրը կարող է հեղինակի համար նախատեսել ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրություն և պարունակել դա օգտագործելու այլ պայմաններ:

(5-րդ մասն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-269)

(6-րդ մասն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-269)

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 04.12.01 ՀՕ-269)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։