Հոդված 45. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 45. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Սույն օրենքի 26 և 38 հոդվածներում նշված հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների գործողության ժամկետները կիրառվում են նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար, այն ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ, որոնց վերաբերյալ իրավունքի գործողության ժամկետները, նախկին օրենսդրության համապատասխան, լրացել են:
2.1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել, և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:
3. Ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մայիսի 27-ի «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(45-րդ հոդվածը լրաց. 25.09.02 ՀՕ-416-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
12 հունվարի 2000 թ.
ՀՕ-28