Հոդված 22. Ժողովածու ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Հոդված 22. Ժողովածու ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Ժողովածու կամ այլ կազմածո կամ հավաքածո ստեղծագործության հեղինակին է պատկանում դրա պարունակությունների` իր իրականացրած և ստեղծագործական աշխատանքի արդյունք համարվող ընտրության կամ տեղաբաշխման նկատմամբ հեղինակային իրավունքը:
Ժողովածու ստեղծագործություն կազմողին է պատկանում ամբողջական ստեղծագործությունն օգտագործելու հեղինակային իրավունքը:
Ժողովածու ստեղծագործություն կազմողի հեղինակային իրավունքը չպետք է վնասի ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակների իրավունքները: Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների հեղինակներն իրավասու են իրենց ստեղծագործություններն օգտագործել առանձին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունն այլ անձինք կարող են օգտագործել նաև մեկ այլ ժողովածուի մեջ: