Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի դիմումի, իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:

Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի (որոնք ներկայացվում են սույն կետի 1-ին մասում նշված փաստաթղթերի հետ) հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումն իրավաբանական անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է տեղեկանք: Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը, օրենքի համաձայն, ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացվել սույն մասում նշված փաստաթղթերից որևէ մեկը:

Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը մերժում է, եթե խախտվել է օրենքով սահմանված կարգը, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:».

2) 2-րդ կետը «ավարտելուց հետո» բառերից հետո լրացնել «օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշմամբ» բառերով.

3) 3-րդ կետը «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերով.

4) 3-րդ կետը «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաստումը,» բառերով.

5) 3-րդ կետի «ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

6) 3-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

7) 3-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

8) 3.1-րդ կետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, և հայտը պարունակում է ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին ապահովագրական ընկերության հավաստումը» բառերով.

9) 3.1-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես» բառերով.

10) 3.1-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «, և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

11) 5-րդ կետը «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերով.

12) 5-րդ կետը «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության մասին անհատ ձեռնարկատիրոջ հավաստումը,» բառերով.

13) 5-րդ կետի «ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

14) 5-րդ կետի «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով» բառերով.

15) 5-րդ կետը «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել «, և անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

16) 7-րդ կետի «այդ մասին պետական գրանցամատյանում գրառման» բառերը փոխարինել «պետական գրանցման» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։