Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.

Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «ա» ենթակետը «իրավաբանական անձի» բառերից հետո լրացնել «հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ» բառերով.

2) 1-ին կետի «բ» ենթակետում «հիմնադրի (հիմնադիրների)» բառերը փոխարինել «հիմնադիր» բառով.

3) 1-ին կետի «բ» ենթակետը «մարմնի)» բառից հետո լրացնել «, որին մասնակցում են հիմնադիրներն անձամբ,» բառերով.

4) 1-ին կետի «բ» ենթակետը «ստորագրված» բառից հետո լրացնել «բոլոր հիմնադիրների կամ» բառերով.

5) 1-ին կետի «բ» ենթակետը «որոշումը» բառից հետո լրացնել «և պետական գրանցման վկայականի պատճենը: Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ կետերով.

«2.1. Առևտրային իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ֆիրմային անվանման պետական գրանցման մասին լիազորված մարմնի որոշումը:

2.2. Տնտեսական ընկերությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի գրավոր հավաստումը այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը վճարված է:

2.3. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման դեպքում, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։